Ինդոնեզիան պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Գազա և Ուկրաինա
Աշխարհ
Ինդոնեզիան պատրաստ է 20,000 և նույնիսկ ավելի խաղաղապահներ ուղարկել Գազա, Ուկրաինա, Լիբիա կամ Սուդան՝ ՄԱԿ-ի համաձայնության դեպքում, հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։
«Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Գլխավոր ասամբլեան նման որոշում կայացնեն, Ինդոնեզիան պատրաստ է մեր որդիներից և դուստրերից 20,000 կամ նույնիսկ ավելի ուղարկել խաղաղության՝ Գազայում կամ ցանկացած այլ վայրում՝ Ուկրաինայում, Սուդանում, Լիբիայում՝ ցանկացած վայրում, որտեղ խաղաղություն է անհրաժեշտ», - նշել է քաղաքական գործիչը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)