Հարավային Կորեան մտադիր է ճանաչել Պաղեստինի պետականությունը
Աշխարհ
Կորեայի Հանրապետությունը վճռական է ճանաչել Պաղեստինի պետականությունը, երբ դա կնպաստի երկու պետությունների լուծման իրականացմանը, հայտարարել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյունը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
«Կորեայի Հանրապետությունը վճռական է ճանաչել Պաղեստինի պետականությունը, երբ դա նպաստավոր լինի երկու պետությունների լուծման իրականացման համար», - հայտարարել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյունը ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հեռարձակված Անվտանգության խորհրդի նիստում։ Նա նաև նշել է, որ Հարավային Կորեան հասկանում է պաղեստինցի ժողովրդի սեփական պետությունը ստեղծելու ձգտումները։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից