Ֆինլանդիան ԵԱՀԿ հատուկ նիստ է հրավիրել
Աշխարհ
Ֆինլանդիան, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահ, սեպտեմբերի 24-ին նախաձեռնել է հատուկ հանդիպում՝ քննարկելու Ռուսաստանին ուղղված՝ Էստոնիայի օդային տարածքը խախտելու մեղադրանքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ֆինլանդիայի նախագահությունը վաղը հրավիրում է Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ մշտական խորհրդի համատեղ հատուկ նիստ՝ Ռուսաստանի կողմից Էստոնիայի օդային տարածքը խախտելու թեմայով։ Արևմուտքի ապատեղեկատվական արշավը շարունակվում է միջազգային հարթակներում», - հայտարարել է պատվիրակությունը։
Ռուսական կողմը նշել է, որ նման նախաձեռնությունները դիտվում են որպես եվրոպական երկրների կողմից կազմակերպված ապատեղեկատվական արշավի մի մաս, որի նպատակը ՆԱՏՕ-ի արևելյան թևի հետագա ռազմականացման համար պատրվակների խելահեղ որոնումն է, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքում ռազմական ուժի տարածման համար պայմաններ ստեղծելու նպատակով։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան