Թրամփը բացահայտել է Պաղեստինի ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը (տեսանյութ)
ՏեսանյութերՊաղեստինի պետականության ճանաչումը մեծ պարգև կլինի ՀԱՄԱՍ-ի համար։ Այս մասին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծես հակամարտության շարունակությունը խրախուսելու համար ՄԱԿ-ի որոշ անդամներ ձգտում են միակողմանիորեն ճանաչել պաղեստինյան պետությունը։ Դա չափազանց մեծ պարգև կլինի ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների համար նրանց վայրագությունների համար», - ասել է նախագահը։
Ամերիկացի առաջնորդն ընդգծել է՝ Գազայի հատվածում պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ մնացած իսրայելցի պատանդներն ազատ կարձակվեն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)