Թրամփի և Լուլա դա Սիլվայի հանդիպմանը վախեցել են «Զելենսկու էֆեկտից»
Աշխարհ
Բրազիլիայի ԱԳՆ-ն անհանգստությամբ է սպասում նախագահ Լուլա դա Սիլվայի և ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպմանը: Այս մասին հայտնում է CNN Brasil-ը։
Հրապարակման մեջ ասվում է՝ դիվանագիտական գերատեսչությունում վախենում են «Զելենսկու էֆեկտից», մի իրավիճակ, երբ Սպիտակ տանը բանակցությունները վերաճում են բանավոր փոխհրաձգության, ինչպես այս տարվա փետրվարին Թրամփի և Զելենսկու միջև տեղի ունեցածը:
Նշվում է՝ դիվանագիտական գերատեսչությունում մտադիր են բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի երկկողմ բանակցությունների ընթացքում Բրազիլիայի ղեկավարը «չընկնի այն նույն ծուղակը, որում հայտնվել է» Զելենսկին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան