Պեսկովը արձագանքել է Թրամփի հայտարարությանը
Ռուսաստան
Ռուսաստանը չի կարող համաձայնել ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բոլոր հայտարարությունների հետ: Հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է RBC-ն։
«Նախագահ Թրամփի և Զելենսկու միջև հանդիպում է տեղի ունեցել։ Իհարկե, պարոն Թրամփը լսել է՝ ինչ է կատարվում Զելենսկու տարբերակում։ Եվ, հավանաբար, այս պահին այդ վարկածն էլ նման գնահատականի պատճառ է դարձել, որը մենք լսել ենք», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նաև պատասխանել է հարցին՝ ինչու ռուսական կողմն անմիջապես չարձագանքեց ամերիկյան առաջնորդի հայտարարություններին: Նա պարզաբանել է՝ երբ Թրամփը հրապարակել է իր հայտարարությունները, Մոսկվայում արդեն գիշեր էր, ուստի տարօրինակ կլիներ, եթե Կրեմլը գիշերը մեկնաբաներ դրանք:
Ինչպես ավելի վաղ հայտել էինք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ Ուկրաինան ԵՄ աջակցությամբ պատրաստ է ոչ միայն վերադարձնել իր տարածքները, այլև «էլ ավելի առաջ գնալ»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան