Մայա Ջաման հայտնվեց Լոնդոնի նորաձևության շաբաթում համարձակ զգեստով
Աշխարհ
Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի Մայա Ջաման Լոնդոնի նորաձևության շաբաթվա ընթացքում Burberry-ի ցուցադրությունից հետո մասնակցել է երեկույթին՝ ընտրելով չափազանց բաց ու ուշադրություն գրավող կերպար։ Ինչպես գրում է Daily Mail-ը, 31-ամյա աստղը հայտնվել է սև maxi-զգեստով՝ մուգ կապույտ մանրամասներով և խորը դեկոլտեով։
Զգեստի ձևավորումը մասնակիորեն բաց էր թողնում նրա կուրծքը, իսկ կերպարն ամբողջացնում էին փոքրիկ պայուսակն ու արեւային ակնոցները։ Հաղորդավարուհին ընտրել էր նաև մազերի դասական հավաքած ոճավորում և ընդգծված դիմահարդարում։
Սոցցանցերում Ջաման կրկին արժանացել է մեծ ուշադրության․ նրան արդեն անվանում են «աշխարհի ամենաիդեալական մարմնով աստղերից մեկը»։ Սա երկրորդ անգամն է այս ամսում, երբ նա հանրության առաջ հայտնվում է բաց զգեստով․ ավելի վաղ նա երեկույթի էր եկել թափանցիկ maxi-զգեստով՝ զարդարված մոխրագույն փայլուն եզրագծով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)