Միգուցե առաջարկի Զելենսկուն Մարս թռչել Մասկի հետ. Մեդվեդև
Համաշխարհային Մամուլ
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-յան գրառմամբ արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փոփոխված դիրքորոշմանը Ուկրաինայի հարցում։ Նա հայտարարեց, որ չի բացառվում՝ Թրամփը շուտով առաջարկի Վլադիմիր Զելենսկուն ստորագրել կապիտուլյացիայի ակտը։
Ավելի վաղ Թրամփը կարծիք էր հայտնել, որ ԵՄ աջակցության պայմաններում Ուկրաինան ոչ միայն կվերադարձնի կորցրած տարածքները, այլև «կարող է գնալ ավելի հեռու»։ Նա նաև Ռուսաստանի տնտեսությունը գնահատել էր «սարսափելի»։ Մեդվեդևը, արձագանքելով այդ հայտարարություններին, գրել է․ «Թրամփը ոչ այդպիսին է։ Նա միշտ վերադառնում է։ Միգուցե մի քանի օրից նա առաջարկի կապիտուլյացիա կամ անգամ առաջարկի Զելենսկուն Մարս թռչել Մասկի հետ»։
Իր ծաղրական մեկնաբանության մեջ Մեդվեդևը հավելել է, որ հաջող պետական կառավարման գաղտնիքը կարծիքի հաճախակի փոփոխության մեջ է։ Ավելի վաղ նա նաև զգուշացրել էր Վաշինգտոնին, որ եթե ԱՄՆ-ն չհանե Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, երկու երկրների միջև ուղիղ բախման վտանգը կմեծանա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան