Զելենսկին վստահեցրել է, որ Թրամփը պատրաստ է աջակցել Ուկրաինային մինչև վերջ
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքների ընթացքում Դոնալդ Թրամփը ցույց է տվել իր պատրաստակամությունը աջակցել Կիևին մինչև պատերազմի ավարտը։ Այդ մասին նա ասել է FoxNews-ին տված հարցազրույցում։
«Ես վստահ եմ իմ ժողովրդի, իմ բանակի վրա և հավատում եմ ԱՄՆ-ի աջակցությանը։ Բայց նախագահ Թրամփն այս հարցում ավելի դրական էր․ նա ցույց տվեց, որ ցանկանում է աջակցել Ուկրաինային մինչև վերջ», — նշել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Թրամփի թիմի հետ շփումներից Ուկրաինան ստացել է մի շարք դրական ազդակներ։ Զելենսկին ընդգծել է նաև, որ ամերիկյան կողմում աճել է վստահությունը իր նկատմամբ՝ շնորհիվ այն տեղեկատվության, որը Կիևը մշտապես կիսում է հետախուզական և ռազմական մակարդակով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան