Եվրահանձնաժողովում հայտնել են «դրոնների պատի» ստեղծման ժամկետները
Համաշխարհային Մամուլ
ԱԹՍ-ներին հետևելու և չեզոքացնելու համար նախատեսված եվրոպական «դրոնների պատը» պատրաստ կլինի մեկ տարի անց: Այս մասին Euractiv-ին տված հարցազրույցում հայտարարել է պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը։
Նա հայտնել է՝ համակարգը կարող է տեղակայվել «ինչ-որ տեղ մեկ տարի անց» և հետ կմղի հարձակումներն ու «սադրանքները»: Նա ընդգծել է՝ Եվրոպան ներկայումս «բավարար հնարավորություններ չունի անօդաչու թռչող սարքեր հայտնաբերելու համար»:
«Միգուցե մենք լավ միջոցներ ունենք կործանիչներ և հրթիռներ հայտնաբերելու համար, բայց դրոններն ունեն իրենց առանձնահատկությունը. դրանք շատ ցածր են թռչում և շատ փոքր են», - նշել է եվրահանձնակատարը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան