Մոսկվան ցանկանում է արագացնել «խանգարող գործոնների» լուծումը հարաբերություններում Վաշինգտոնի հետ
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստ է արագացնել աշխատանքը ԱՄՆ-ի հետ՝ երկկողմ հարաբերություններում առկա «գրգռիչները» կամ խանգարող գործոնները վերացնելու ուղղությամբ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Մենք կարծում ենք, որ պետք է արագացնենք մեր աշխատանքը երկկողմ հարաբերություններում առկա այդ գրգռիչների քննարկման ուղղությամբ։ Մինչ այժմ այս գործընթացը շատ դանդաղ է ընթանում», — ասել է Պուտինի մամուլի քարտուղարը։
Պեսկովի խոսքով՝ հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է «շատ ավելի դանդաղ, քան կցանկանայինք»։ Նա հիշեցրել է, որ նախորդ ամերիկյան վարչակազմերի քաղաքականության հետևանքով կուտակվել են «լուրջ խոչընդոտներ», որոնք խանգարում են առաջընթացին։ Վերջերս նա նաև նշել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Կրեմլ ուղիղ ազդակներ չի ստացել Ուկրաինայի հարցում քաղաքական կուրսից հրաժարվելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան