Կիանու Ռիվզի ներկայացուցիչը հերքեց նրա գաղտնի ամուսնության լուրերը
Աշխարհ
Կանադացի դերասան Կիանու Ռիվզի ներկայացուցիչը հերքել է հրապարակումները, թե նա գաղտնի ամուսնացել է նկարչուհի Ալեքսանդրա Գրանթի հետ։ Ինչպես գրում է E! News-ը, Ռիվզի հրապարակախոսը հայտարարել է․ «Սա ճշմարտությանը չի համապատասխանում։ Նրանք ամուսնացած չեն»։
Ռիվզի և Գրանթի հարաբերությունների մասին հայտնի դարձավ 2018 թվականին։ Դերասանը մինչ օրս երբեք ամուսնացած չի եղել։ 1999-ին նրա ընկերուհի Ջենիֆեր Սայմը մահացած երեխա է ծննդաբերել, իսկ երկու տարի անց ինքը զոհվել ավտովթարի հետևանքով։
Սեպտեմբերի 18-ին մամուլում հայտնվել էին տեղեկություններ, թե 61-ամյա Ռիվզը ամռան սկզբին Եվրոպայում անցկացված ճամփորդության ընթացքում գաղտնի ամուսնացել է իր սիրելիի հետ։ Ինսայդերների պնդմամբ՝ զույգը փորձել է պահել արարողությունը գաղտնի՝ պահպանելու համար իրենց անձնական կյանքը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)