Լոնդոնում հայտարարել են Թրամփի հայտարարություններից զզվելու մասին
Համաշխարհային Մամուլ
Լոնդոնի քաղաքապետարանը զզվելի է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները քաղաքապետ Սադիկ Խանի հասցեին: Այս մասին հայտնում է CBS News-ը:
«Մենք չենք պատրաստվում պատասխանի արժանացնել նրա նողկալի ու անխոհեմ արտահայտությունները։ Լոնդոնը աշխարհի ամենամեծ քաղաքն է, այն ավելի անվտանգ է, քան ամերիկյան խոշոր քաղաքները։ Մենք ուրախ ենք ողջունել այստեղ տեղափոխվող ԱՄՆ քաղաքացիների ռեկորդային թիվը», - հայտարարել Է Լոնդոնի քաղաքապետի մամուլի քարտուղարը:
Բացի այդ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը հերքել է ամերիկացի առաջնորդի խոսքերն այն մասին, որ քաղաքապետը փորձում է մայրաքաղաքին «շարիաթի օրենքներ» պարտադրել: Նրա կարծիքով՝ Խանը պաշտպանում է քաղաքի շահերը՝ կենտրոնանալով տրանսպորտի, օդի, ինչպես նաև Լոնդոնում անվտանգության բարելավման վրա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան