Բանկոկի կենտրոնում հսկայական փոս է առաջացել՝ խաթարելով տրանսպորտն ու կոմունալ ծառայությունները
Համաշխարհային Մամուլ
Թայլանդի իշխանությունները շտապ միջոցներ են ձեռնարկել Բանկոկի կենտրոնում՝ Վաջիրա հիվանդանոցի մոտ առաջացած հսկայական փոսը փակելու համար։ Ինչպես հաղորդում են տեղական մարմինները, փոսի խորությունը հասնում է շուրջ 50 մետրի, իսկ մակերեսը՝ մոտ 900 քմ, ինչը լիովին կանգնեցրել է երթևեկությունը, հայտնում է Reuters-ը։
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է ճանապարհը աստիճանաբար ընկղմվում, ջուրը հոսում է ջրահեռացման խողովակից ու տանում էլեկտրասյուները։ Հիվանդանոցը հայտարարել է, որ միջադեպի ընթացքում չի ընդունի նոր հիվանդների։ Վարչապետ Անուտին Չառնվիրակուլը լրագրողներին ասել է․ «Երկաթուղու ստորգետնյա շինարարությունից հողը սահում էր։ Բարեբախտաբար զոհեր կամ տուժածներ չկան»։
Բանկոկի նահանգապետ Չադչարտ Սիտտիպունտը հայտնել է, որ պայթած խողովակից հոսած ջուրը վնասել է նաև ջրի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը։ «Հիվանդանոցին վտանգ չի սպառնում, բայց ոստիկանական բաժնի շենքի համար դեռ վտանգավոր է։ Տեղացիները տարհանվել են», — նշել է նա։ Կեսօրին իշխանությունները հայտարարել են, որ հողաշարժը դադարեցվել է և տարածքը գտնվում է վերահսկողության տակ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան