Լեհաստանը 2027-ին կդադարեցնի խորհրդային «Крокодил» ուղղաթիռների շահագործումը
Աշխարհ
Լեհաստանի զինված ուժերը պատրաստվում են դուրս բերել շահագործումից խորհրդային արտադրության Ми-24 հարվածային ուղղաթիռները, որոնք ստացել են «Крокодил» մականունը։ Ինչպես գրում է Defence24-ը, վերջին մեքենաները կհանվեն ծառայությունից մինչև 2027 թվականը։
2022-ին Լեհաստանը ուներ 28 միավոր Ми-24, սակայն Ուկրաինայում պատերազմական գործողությունների սկսվելուց հետո դրանցից 10-12-ը փոխանցվել են Կիևին։ Ներկայումս երկրում մնացել է մոտ 16-18 ուղղաթիռ, որոնք օգտագործվում են սահմանափակ չափով՝ հիմնականում օդաչուների ուսուցման և մարտական դաշտում կրակային աջակցության համար։
Ընդհանուր առմամբ, առաջիկա երկու տարում Լեհաստանը շահագործումից կհանի մինչև 78 հնացած ուղղաթիռ, այդ թվում՝ Ми-2, Ми-14 և ամերիկյան SH-2G։ Նշվում է, որ համաշխարհային շուկայում ռազմական ուղղաթիռների առաջարկը գերազանցում է պահանջարկը, ինչի հետևանքով նման տեխնիկայի պահանջը նվազում է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)