ԱՄՆ-ը մեղադրեց ԵՄ-ին երկակի քաղաքականության մեջ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում Մայքլ Ուոլտցը քննադատել է Եվրոպական միության երկրներին՝ ընդգծելով, որ նրանք չեն կարող միաժամանակ շարունակել ռուսական նավթի ու գազի գնումները և Վաշինգտոնից պահանջել ռազմական աջակցություն Ուկրաինային։ Նրա խոսքերը հնչել են Fox News-ի եթերում։
«Եվրոպան չի կարող գնել ռուսական էներգակիրներ և միաժամանակ պահանջել օգնություն այս հակամարտության մեջ․ դա պետք է դադարեցվի», — ընդգծել է Ուոլտցը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել էր, որ Եվրոպան Ռուսաստանին ուղղված պատժամիջոցներում գործում է ոչ բավարար կոշտությամբ՝ շարունակելով կախված մնալ նրա էներգակիրներից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան