Դրանից հետո կարծում էի՝ կյանքս արդեն հաջողված է. Ստաս Միխայլով
Աշխարհ
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ստաս Միխայլովը խոստովանել է, որ առաջին անգամ իրեն աստղ է զգացել դեռևս 1992 թվականին։ Ինչպես փոխանցում է «Газета.Ru»-ն, երգիչը այս մասին պատմել է «Ну-ка, все вместе!» վոկալային շոուի ժամանակ։
Միխայլովը նշել է, որ նույն թվականին հաղթել է «Գարդեմարիններ էստրադայի» փառատոնում։ «Դրանից հետո կարծում էի՝ կյանքս արդեն հաջողված է, իսկ ես՝ իսկական աստղ», — ասել է նա։
Սակայն, ըստ երգչի, իրական փառքը իրեն մոտեցել է միայն երկու տասնամյակ անց։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միխայլովը կորպորատիվ միջոցառումներում 50 րոպեանոց ծրագրի համար պահանջում է մոտ 9 միլիոն ռուբլի։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)