Մեկնարկել է Ռուբիո-Լավրով հանդիպումը
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սկսել են իրենց հանդիպումը Նյու Յորքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Բանակցությունները տեղի են ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում, որը մեկնարկել է ավելի վաղ։
Չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահություն հայտնեց, որ Լավրովը պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ ամերիկյան կողմին կփոխանցի Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մեկ օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ ԵՄ աջակցությամբ «Ուկրաինան կարող է վերականգնել իր երկիրը իր նախնական տեսքով և, ո՞վ գիտի, գուցե նույնիսկ ավելի առաջ գնալ»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)