Ժամանակն է, որ Ուկրաինան դադարեցնի մարտերը. The Telegraph
Աշխարհ
Ուկրաինայում ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, քանի որ հետագա սրացումը կարող է հանգեցնել միջուկային տերության հետ բախման, գրում է բրիտանական The Telegraph թերթը։
«Արդար պատերազմը պահանջում է հաղթանակի իրատեսական հնարավորություն։ Մինչդեռ ուկրաինացի տղամարդկանց մի ամբողջ սերունդ տառապում է, իրականությունն այն է, որ առանց ՆԱՏՕ-ի անմիջական միջամտության Ուկրաինան Ռուսաստանի դեմ պատերազմում հաղթելու մոտավորապես նույնքան հնարավորություն ունի, որքան Բելգիան՝ Գերմանիային հաղթելու», - պնդում է հրատարակությունը։
«The Telegraph»-ը նշում է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների անմիջական ներգրավվածությունը այս հակամարտությանը բացառվում է, հաշվի առնելով, որ Ռուսաստանը միջուկային տերություն է: Հոդվածում ընդգծվում է, որ ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ էլ նույնիսկ Ուկրաինան որևէ շահագրգռվածություն չունեն նման ռիսկի դիմելու հարցում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)