Թուրքիան մտադիր է առաջ մղել Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունները․ Էրդողանը՝ Մակրոնին
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին հայտնել է Անկարայի մտադրության մասին՝ առաջ մղել ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Ստամբուլի բանակցությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակին։
«Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան ամեն ինչ անում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդար և երկարատև խաղաղություն ապահովելու համար և ցանկանում է առաջ մղել Ստամբուլի բանակցությունները՝ կենտրոնանալով արդյունքների վրա», - ասվում է հայտարարության մեջ։
Թուրքիայի առաջնորդը շեշտել է Ֆրանսիայի հետ երկխոսության կարևորությունը։ Նա նշել է, որ Անկարան հանձնառու է շարունակել համագործակցությունը առևտրի, էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում։ Ավելին, Էրդողանը հայտնել է Թուրքիայի ցանկությունը՝ «վերականգնել և զարգացնել» հարաբերությունները Եվրամիության հետ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)