Պետդուման ընդունել է բանակ զորակոչվելու մասին օրենքը
Ռուսաստան
Պետդուման ընդունել է օրացուցային տարվա ընթացքում զինվորական ծառայության զորակոչ անցկացնելու մասին օրինագիծը: Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 386 պատգամավոր։ Այս մասին հատնում է RBC-ն։
Փաստաթուղթն առաջարկում է բանակ զորակոչվել հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը։ Փոփոխությունների համաձայն՝ այդ ժամանակահատվածում նախատեսվում է ոչ միայն ծանուցագրով ներկայանալ զինկոմիսարիատներ, այլև անցկացնել բուժզննություն, մասնագիտական հոգեբանական ընտրություն և զորակոչային հանձնաժողովների նիստեր:
Նախագծի հեղինակներն են Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը և նրա առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը: Նրանք կարծում են՝ զորակոչի նոր մոտեցումը «թույլ կտա հավասարաչափ բաշխել զորակոչային կետերի ծանրաբեռնվածությունը և բարձրացնել զորակոչի որակը»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան