Կառավարությունը նախատեսում է 2026-ին պաշտպանական բյուջեն կրճատել շուրջ 15 տոկոսով
Հայաստան
Կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։
Ըստ այդմ, գործադիրը նախատեսում է հաջորդ տարի պաշտպանական բյուջեն կրճատել շուրջ 15.2 տոկոսով։ Նախագծով պաշտպանության նախարարությանը 2026-ին 563 միլիարդ դրամ կհատկացվի՝ մոտ 1․5 միլիարդ դոլար։ Այս տարվա համեմատ ռազմական ծախսերը կկրճատվեն մոտ 265 միլիոն դոլարով, գրում է «Ազատությունը»։
Հիշեցնենք՝ օգոստոսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2026 թվականին պաշտպանական ծախսերի էական աճ չի լինի։
«2026 թվականի պետական բյուջեում պաշտպանական ծախսերի էական աճ չի լինի, կամ ընդհանրապես չի լինի։ Սա տրամաբանական է։ Իհարկե, մենք կշարունակենք օպերատիվ կերպով վերլուծել իրավիճակը», - ասել էր Փաշինյանը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան