Նեթանյահուի ինքնաթիռը փոխել է երթուղին՝ շրջանցելով Ֆրանսիան ՄՔԴ-ի որոշման պատճառով
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի ինքնաթիռը Նյու Յորք մեկնելիս շրջանցել է Ֆրանսիան և այլ երկրներ՝ բացառությամբ Իտալիայի ու Հունաստանի։ The Jerusalem Post–ի տեղեկացմամբ, այս քայլը ձեռնարկվել է՝ խուսափելու Միջազգային քրեական դատարանի հնարավոր ձերբակալությունից։
Հրապարակման մեջ նշվում է, որ իսրայելական կառավարական ինքնաթիռները սովորաբար անցնում են Ֆրանսիայի օդային տարածքով, սակայն այս անգամ ճանապարհը փոխվել է՝ չնայած ավելի երկար թռիչքին։ Պատճառն այն է, որ Փարիզը համարվում է այն երկրներից մեկը, որը կարող էր իրականացնել ՄՔԴ-ի որոշումը։
Ավելի վաղ՝ ապրիլի 3-ին, Նեթանյահուն այցելել էր Հունգարիա՝ անտեսելով ՄՔԴ-ի ձերբակալման օրդերը։ Դա նրա առաջին արտասահմանյան այցն էր դատարանի որոշումից հետո։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան