Մենք արդեն կորցրել ենք Վրաստանը․ այն կախված է Ռուսաստանից․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Մոլդովային։ Այս մասին հաղորդում է Европейская правда-ն:
Վերջինս նշել է՝ Մոլդովան կրկին «պաշտպանվում է Ռուսաստանի միջամտությունից, որը փորձում է Մոլդովայի հետ անել այն, ինչ ժամանակին արել է Իրանը Լիբանանի հետ»: Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ Կրեմլի այս գործողություններին աշխարհի արձագանքը «կրկին բավարար չէ»:
«Մենք արդեն կորցրել ենք Վրաստանը Եվրոպայում։ Մարդու իրավունքները և պետական համակարգի եվրոպական բնույթը այնտեղ միայն նվազում են։ Վրաստանը կախված է Ռուսաստանից։ Եվ շատ ու շատ տարիներ Բելառուսը նույնպես շարժվում է դեպի կախվածություն Ռուսաստանից։ Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ կորցնել նաև Մոլդովային», - հավելել է նախագահը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)