Եթե ՆԱՏՕ-ն խոցի ռուսական ինքնաթիռ, դա կնշանակի պատերազմ. Մեշկով
Համաշխարհային Մամուլ
Եթե Հյուսիսատլանտյան դաշինքը խոցի ռուսական ինքնաթիռ՝ պատճառաբանելով ՆԱՏՕ-ի օդային տարածքի խախտում, դա կնշանակի պատերազմ։ Այս մասին RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովը։
«Դա կլինի պատերազմ», — ընդգծել է դեսպանը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի օդանավերը բավականին հաճախ են խախտում Ռուսաստանի օդային տարածքը, սակայն այդ դեպքերում նրանց ոչ ոք չի խոցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է խոցեն ռուսական ինքնաթիռները, եթե դրանք ներխուժեն դաշինքի օդային տարածք։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել էր, որ նման իրավիճակներում դաշինքը չպետք է գնա այդ քայլին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան