Հաջորդը Օդեսան է. Մոլդովա
Համաշխարհային Մամուլ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստում է պետական հեղաշրջում երկրում՝ հետագա հարձակման համար դեպի ուկրաինական Օդեսա։ Անվտանգության ծառայությունների տվյալներով՝ Սերբիայում զինյալների ուսումնավարժանք է կազմակերպվել ռուսաստանցի հրահանգիչների մասնակցությամբ։ Արդյունքում ձերբակալվել է 74 մարդ, որոնց մեղադրում են անկարգությունների նախապատրաստման մեջ։
Ընդդիմությունը կտրուկ հերքում է մեղադրանքները՝ դրանք որակելով որպես քաղաքական հնարք առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ։ Քիշինևի նախկին վարչապետ Վասիլի Տարլևը Սանդուի վարչակարգը համեմատել է «ռազմական դիկտատուրայի» հետ, իսկ քաղաքապետ Իոն Չեբանը ընդգծել է, որ իշխանությունը փորձում է վախ և բաժանում սերմանել հասարակության մեջ, հայտնում է Риа Новости-ն։
Քաղաքական վերլուծաբանները համոզված են, որ Սանդուի կուսակցությունը չի ստանա անհրաժեշտ մեծամասնություն։ Նրանց կարծիքով՝ նախագահը փորձում է վախեցնելու միջոցով պահպանել իշխանությունը և չի բացառում արտակարգ ռեժիմի սահմանումը։ Որոշ փորձագետներ սա համարում են վարչակարգի «ագրոնիա»՝ ընդգծելով, որ զինյալների մասին պատմությունը հիմնավոր ապացույցներ չունի։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)