ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց ԱՄՆ-ի անընդհատ զինամատակարարումների մասին Ուկրաինային
Համաշխարհային Մամուլ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն հայտարարել է, որ ամերիկյան զինամթերքը շարունակական հոսքով կուղարկվի Ուկրաինա, իսկ ծախսերը կփոխհատուցվեն Վաշինգտոնի դաշնակիցների կողմից։ «Դուք կտեսնեք ԱՄՆ-ի զենքի մշտական հոսք դեպի Ուկրաինա, որը կվճարեն դաշնակիցները», – նշել է նա՝ Reuters-ի փոխանցմամբ։
Ռյուտտեին նաև հարցրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման փոփոխության մասին։ Նա ընդգծել է, որ Թրամփը «հավանաբար չի փոխել իր տեսակետը» Ուկրաինայի պատերազմի հարցում։
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև PURL ծրագրի շրջանակում Ուկրաինա է հասել առաջին զինտեխնիկան։ Մոտ ապագայում սպասվում են նոր մատակարարումներ, իսկ մի շարք օգնության փաթեթներ արդեն ճանապարհին են։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)