Ռյուտտեն հաստատեց․ ՆԱՏՕ-ն պատրաստ է խոցել ռուսական ինքնաթիռներ
Համաշխարհային Մամուլ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն հայտարարել է, որ լիովին համամիտ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքին այն մասին, որ դաշինքի երկրները պետք է պատրաստ լինեն խոցելու ռուսական ինքնաթիռները, եթե դրանք խախտեն ՆԱՏՕ-ի օդային սահմանները։ Այս մասին նա ասել է Fox News-ի եթերում։
«Ես ամբողջովին համաձայն եմ նախագահ Թրամփի հետ․ եթե դա անհրաժեշտ դառնա», – ընդգծել է Ռյուտտեն։ Նրա խոսքով՝ դաշինքի օդաչուներն ու զինծառայողները պատրաստված են նման իրավիճակներում ճիշտ գնահատելու վտանգները և որոշելու՝ ինքնաթիռը դուրս ուղեկցել տարածքից, թե խոցել այն։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է վճռական լինեն և խոցեն ռուսական ինքնաթիռները ցանկացած ներխուժման դեպքում։ «Այո, ես այդպես եմ կարծում», – նշել էր ԱՄՆ նախագահը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան