Լուկաշենկոն խնդրել է «Ռոսատոմ»-ին չլքել Բելառուսը
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդրել է «Ռոսատոմ»-ին չլքել Բելառուսը, այլ շարունակել աշխատանքը բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ առողջապահության ոլորտում։
Ելույթ ունենալով Գլոբալ ատոմային ֆորումում՝ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել «Ռոսատոմ»-ի նախկին և ներկայիս ղեկավարներ Սերգեյ Կիրիենկոյին և Ալեքսեյ Լիխաչևին առաջին բելառուսական ատոմակայանի կառուցման գործում ունեցած ներդրման համար։
«Շնորհակալություն այս նախագիծն իրականացնելու և Բելառուսը չլքելու համար։ Ալեքսեյ, ես ուզում եմ հրապարակավ ևս մեկ անգամ խնդրել քեզ չլքել Բելառուսը։ Կարծում եմ՝ կարող եմ համոզել Ռուսաստանի նախագահին, որ մենք պետք է շարունակենք աշխատել Բելառուսում։ Եվ ոչ միայն Սերգեյ Կիրիենկոյի ժամանակներից մեր համատեղ ծրագրերի իրականացման առումով։ Մենք պետք է շարունակենք աշխատել բազմաթիվ ոլորտներում, և առաջին հերթին՝ առողջապահության ոլորտում», - ասել է Լուկաշենկոն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)