Էրդողանը ժամանել է Թրամփի հետ բանակցելու (տեսանյութ)
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ վարելու համար։ Երկու առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն նաև Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։
Թուրքական դիվանագիտական աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է , որ հանդիպման ժամանակ կքննարկվի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Թրամփը և Էրդողանը կարող են քննարկել Ուկրաինայում հրադադարի հասնելու ջանքերը հինգշաբթի օրը Վաշինգտոնում, մասնավորապես՝ Մոսկվայի և Կիևի միջև Ստամբուլում կայանալիք բանակցությունները, հինգշաբթի օրը հաղորդել է կառավարամետ «Միլլիեթ» թերթը՝ առանց աղբյուրը նշելու։
Թուրքական CNN Türk հեռուստաալիքը ուղիղ եթերում հեռարձակել է Էրդողանի Սպիտակ տուն ժամանելու կադրերը։ Թրամփը անձամբ էթ դիմավորել թուրք առաջնորդին։ Տեսախցիկների առջև ամուր ձեռքսեղմումից հետո երկու առաջնորդները մտել են ներս։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան