Օլենա Զելենսկան հանդիպել է Մելանյա Թրամփի հետ
Աշխարհ
Նյու Յորքում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջին տիկնանց՝ Մելանյա Թրամփի և Ելենա Զելենսկայի հանդիպումը, հայտարարել է Ուկրաինայի առաջնորդի կինը։
«Ես հանդիպեցի ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ։ Մենք քննարկեցինք մեր ընդհանուր արժեքները, առաջին հերթին՝ երեխաների և նրանց մանկության պաշտպանությունը», - գրել է Օլենա Զելենսկան Telegram-ում։
«Ես երբեք չեմ հոգնում կրկնել, որ իսկապես հավատում եմ մեղմ ուժի արդյունավետությանը՝ մարդկայնությանը, կարեկցանքին և իրականությունը դեպի լավը փոխելու ունակությանը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք օգնել բոլոր կարիքավոր երեխաներին», - ավելացրել է Զելենսկան՝ շնորհակալություն հայտնելով առաջին տիկնոջը հանդիպման համար:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)