Դիլիջանի թունելը երթևեկության համար փակ կլինի
Հայաստան
Գծանշման եւ անվտանգության տարրերով կահավորման աշխատանքներով պայմանավորված՝ ժ. 00.00-ից մինչեւ վաղը առավոտյան ժ. 06.00 երթեւեկության համար փակ կլինի Դիլիջանի թունելը։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ նշելով, որ աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 22-ին։
Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան