Ալիևը հայտարարել է, որ ավելի քան 50 հազար մարդ է ապրում Ղարաբաղում
Աշխարհ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում, հայտարարել է, որ Լեռնային ղարաբաղի օկուպացված շրջաններում ավելի քան 50 հազար մարդ է ապրում։
«Մենք վերակառուցում ենք լիովին ավերված գյուղերն ու քաղաքները։ «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում արդեն ապրում, աշխատում և կրթություն է ստանում ավելի քան 50,000 մարդ», - նշել է Ադրբեջանի ղեկավարը։
Հիշենենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում։
Արցախում Ադրբեջանի ռազմական գործողություններին նախորդել էր 10-ամսյա բլոկադան․ Արցախը շուրջ տաս ամիս կտրված էր սննդի մատակարարումներից։ Արցախցիներն ապրում էին առանց էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի և դեղորայքի, ջրի պաշարները սպառման եզրին էին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)