ԱՄՆ-ն և Կանադան բարձրացրել են ինքնաթիռներ՝ Ալյասկայի մոտ ռուսական ռմբակոծիչները որսալու համար
Համաշխարհային Մամուլ
Երկու ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչներ և երկու Սու-35 կործանիչներ նկատվել են ՀՕՊ գոտում՝ Ալյասկայի ափերի մոտ: Այս մասին հաղորդում է CBS News-ը։
Դրանք որսալու համար օդ ենք բարձրացվել ամերիկյան չորս F-16 ինքնաթիռ, E-3 հետախուզական ինքնաթիռ և չորս KC-135 լիցքավորող ինքնաթիռ: Հաղորդվում է՝ ռուսական ինքնաթիռները մնացել են միջազգային օդային տարածքում և չեն խախտել ԱՄՆ-ի կամ Կանադայի սահմանները։
Սակայն հրամանատարությունում ընդգծել են՝ «նույնականացման գոտում գտնվող բոլոր ինքնաթիռները պետք է անհապաղ ճանաչվեն՝ ի շահ ազգային անվտանգության»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան