Ռուսաստանի տնտեսությունը «գնում է գրողի ծոցը»․ Թրամփ
Աշխարհ
Այո, Ուկրաինան հնարավորություն ունի վերադարձնել բոլոր տարածքները։ Հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Reuters-ը։
«Ես հետևում եմ Ռուսաստանի գործողություններին։ Ես շատ դժգոհ եմ Ռուսաստանի և նախագահ Պուտինի գործողություններից։ Նա սպանում է մարդկանց առանց պատճառի: Եվ նրանց գործերը շատ վատ են ընթանում՝ հաշվի առնելով, որ նրանք ամեն ինչ վտանգել են։ Նրանց տնտեսությունը գնում է գրողի ծոցը:
Նրանք ռմբակոծում են ամեն ինչ և գրավում շատ քիչ տարածք, եթե ընդհանրապես գրավում են: Փաստորեն, նրանք կորցնում են տարածքների մի մասը։ Կարծում եմ ՝ դա շատ վատ է Ռուսաստանի հեղինակության համար։ Եթե սա լիներ մեր պատերազմը, մենք այն կավարտեինք մեկ շաբաթում», - նշել Է նախագահը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)