Հարավային Կորեան նախազգուշական կրակ է բացել ԿԺԴՀ նավի վրա
Աշխարհ
Հարավային Կորեան նախազգուշական կրակոցներ է արձակել Հյուսիսային Կորեայի առևտրային նավի ուղղությամբ, որը խախտել է Դեղին ծովում Հյուսիսային սահմանազատման գիծը, որը Հարավային Կորեայի իշխանությունները համարում են փաստացի ծովային սահման: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Հարավկորեացի զինվորականները, որոնք հետևել են հյուսիսկորեական նավի առաջխաղացմանը դեպի Հյուսիսային սահմանազատման գիծ, նախազգուշական ազդանշաններ են արձակել, սակայն նավը հատել է գիծը։ Այս կապակցությամբ Հարավկորեական ռազմանավը արձակել է մոտ 60 նախազգուշական կրակոց», - նշվում է հրապարակման մեջ։
Հաղորդվում է՝ 140 մետրանոց հյուսիսկորեական նավը Հարավային Կորեայի սահմանային Պենենդո կղզու մոտ հատել է Հյուսիսային սահմանազատման գիծը առավոտյան երևանի ժամանակով 00:06-ին և մեկ ժամ մնացել հարավային կողմում: ԿԺԴՀ-ն չի ճանաչում Հյուսիսային սահմանազատման գիծը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից