ՌԴ ուժերը հարվածել են Օդեսայի մարզում գտնվող էլեկտրական ենթակայանին
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Օդեսայի մարզում գտնվող էլեկտրաքարշի ենթակայանին։ Այդ մասին հայտնել է ռազմական թղթակից Յուրի Կոտյոնոկը իր Telegram ալիքում։
«Նախնական տվյալներով՝ գիշերը հարվածը հասցվել է Չուբովկա գյուղի տարածքում գտնվող քարշի ենթակայանին», — գրել է Կոտյոնոկը՝ հավելելով, որ տարածքում արձանագրվել է ջերմային անոմալիա, ինչը, որպես կանոն, վկայում է հրդեհի բռնկման մասին։
Նախկինում «Ռուսական գարնան ռազմական թղթակիցներ» նախագծը հայտնել էր, որ հարձակման թիրախ է դարձել Օդեսայի մարզի երկաթուղային ենթակառուցվածքը։ Հարվածների հետևանքով առնվազն հինգ գնացքի երթուղի չեղարկվել է։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան