Պատասխանատվությունը Չինաստանի վրա դնելը չի օգնի լուծել ուկրաինական ճգնաժամը․ Չինաստանի ԱԳՆ-ն՝ Արևմուտքին
Համաշխարհային Մամուլ
Պատասխանատվությունը Չինաստանի վրա դնելը չի կարող նպաստել Ուկրաինայում հակամարտության լուծմանը, քանզի դրա ակունքները եվրոպական անվտանգության ոլորտի խնդիրների մեջ են։ Այս կերպ է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը մեկնաբանել է Աևմուտքի հայտարարություններն այն մասին, որ Պեկինը պետք է ճնշում գործադրի Մոսկվայի վրա, հաղորդում է CCTV-ն:
«Պատասխանատվությունը Չինաստանի վրա դնելը չի օգնի լուծել ուկրաինական ճգնաժամը։ Դրա արմատներն ընկած են եվրոպական անվտանգության ոլորտում երկար կուտակված տարածաշրջանային հակասությունների մեջ։ Միայն բոլոր կողմերի անվտանգության օրինական շահերը հաշվի առնելով, ինչպես նաև Եվրոպայում անվտանգության հավասարակշռված և կայուն ճարտարապետություն ստեղծելով կարելի է ճիշտ ճանապարհ գտնել», - նշել Է դիվանագետը։
Վերջինս հիշեցրել է՝ Չինաստանը միշտ օբյեկտիվ և անկողմնակալ դիրքորոշում է որդեգրել ուկրաինական հակամարտության վերաբերյալ և ակտիվորեն աջակցում է դրա կարգավորմանը բանակցությունների միջոցով: Նա նշել է՝ դրա հետ մեկտեղ մյուս շահագրգիռ կողմերը «չեն ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները, հրահրում են դրանք և նույնիսկ օգուտ քաղում դրանից»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան