Երեք ուկրաինացի ձերբակալվել է՝ Ֆուկուսիմայի արգելված գոտում տուն ներխուժելու համար
Աշխարհ
Ճապոնիայում ոստիկանությունը ձերբակալել է երեք ուկրաինացի քաղաքացու՝ դատարկ տուն ներխուժելու համար Օկումա քաղաքում, որը գտնվում է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի արգելված գոտում։ Այդ մասին հայտնում է NHK-ն՝ հղում կատարելով իրավապահներին։
Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածներն են 34-ամյա Անատոլի Դիբակը, 29-ամյա Վլադիսլավ Սավինովը և 43-ամյա Ալեքսանդր Կրիվկովը։ Նրանց մեղադրում են բնակարանի անձեռնմխելիության մասին օրենքը խախտելու մեջ։
Հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 23-ի երեկոյան ոստիկանություն էր զանգել անհայտ քաղաքացի՝ տեղեկացնելով, որ YouTube-ում ուղիղ եթերով ցուցադրվում է, թե ինչպես են օտարերկրացիները ներխուժում բնակելի տուն։ Հաջորդ առավոտ երեք կասկածյալներին ձերբակալել են հենց դեպքի վայրում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան