Իսրայելի մասնակցության հարցը «Եվրատեսիլին» կորոշվի քվեարկությամբ
Աշխարհ
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը կազմակերպում է «Եվրատեսիլ» երգի մրցույթը, հաստատել է, որ նոյեմբերին կանցկացվի առցանց քվեարկություն՝ որոշելու համար, թե արդյոք իսրայելական Kan հեռուստաընկերությունը կշարունակի մասնակցությունը մրցույթին։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը։
EBU-ի նախագահ Դելֆին Էռնոտ Կունշին պաշտոնական նամակում նշել է, որ Իսրայելի մասնակցության շուրջ կա «նախադեպը չունեցող բազմազան կարծիքների շրջանակ», և այս հարցը պահանջում է «ավելի լայն ժողովրդավարական հիմք»՝ վերջնական որոշում ընդունելու համար։
Այս քայլը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ մի շարք եվրոպական հեռուստաընկերություններ՝ ներառյալ Իսպանիայից, Նիդերլանդներից, Իռլանդիայից, Իսլանդիայից և Սլովենիայից, սպառնացել են բոյկոտել «Եվրատեսիլ 2026»-ը, եթե Իսրայելին թույլատրեն մասնակցել։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից