Հնդկաստանը Ռյուտեին մեղադրել Է Պուտինի և Մոդիի մասին ստելու մեջ
Աշխարհ
Հնդկաստանի ԱԳՆ-ն կեղծ և անարդար է համարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի բանակցությունների մասին: Այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը, փոխանցում է Reuters-ը։
«Մենք ծանոթացել ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությանը՝ Հնդկաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև ենթադրյալ հեռախոսազրույցի մասին։ Թույլ տվեք հստակեցնել՝ այդ հայտարարությունը փաստացի սխալ է և լիովին անհիմն», - նշել Է դիվանագետը։
Նա նաև կոչ է արել ՆԱՏՕ-ին մեծ զգուշություն ցուցաբերել նման հայտարարություններում և պատասխանատու կերպով ստուգել ռազմական դաշինքի ղեկավարության հայտարարությունները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)