Դամասկոսը հերքում է Իդլիբում Թաֆթանազի ավիաբազայի գրավման լուրերը
Մերձավոր Արևելք
Սիրիական իշխանությունները շաբաթ օրը հերքել են ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկություններն այն մասին, որ ապստամբները գրավել են Սիրիայի ռազմաօդային ուժերի՝ Թաֆթանազում գտնվող ուղղաթիռային բազան. հայտնում է սիրիական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ կառավարական զորքերը հետ են մղել ապստամբների գրոհները:
Ցուցարարներն այս պահին սպառնում են Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի ռազմական օդանավին: Մարտական գործողություններն ընթանում են Թուրքիային սահմանակից Մանաղում գտնվող ռազմա-օդային ուժերի բազայի շրջանում:
Հինգշաբթի օրը Ալ Ջազիրան հայտնել էր, որ «Ան Նուսրայի ճակատ» խմբավորման զինված գրոհայինները գրավել են Իդլիբում գտնվող Թաֆթանազ ավիաբազան: Կառավարական զորքերին հաջողվել է հետ մղել ապստամբների գրոհները և փախուստի մատնել ահաբեկիչներին. փոխանցում է ՍԱՆԱ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ