Զելենսկին փակ հանդիպման ընթացքում Թրամփից խնդրել է Tomahawk հրթիռներ. The Telegraph
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փակ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից խնդրել է տրամադրել Tomahawk տեսակի թևավոր հրթիռներ։ Այդ մասին գրում է The Telegraph-ը։
Աղբյուրների տեղեկություններով՝ ամերիկացի նախագահը դրական է արձագանքել Կիևի ներկայացուցչի այս խնդրանքին՝ այն գնահատելով «չափազանց դրական»։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Թրամփը աջակցում է Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի տարածքում՝ նշելով, թե խոսքը վերաբերում է էներգետիկ և ռազմական արդյունաբերական օբյեկտներին։ Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Զելենսկին նշել էր, որ Ուկրաինան չունի «մեծ և հզոր հրթիռներ»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան