Նոր բելառուսական ԱԷԿ-ի ֆինանսավորման հարց չի առաջանա. Պուտին
Տնտեսություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ կառուցել երկրի արևելքում նոր ատոմային էլեկտրակայան, որը պետք է էլեկտրաէներգիայով ապահովի նաև Ռուսաստանի նոր միացված շրջանները, նշել է, որ ֆինանսավորման խնդիր այս նախագծի դեպքում չի առաջանա։ Նրա խոսքերը փոխանցում է РИА Новости-ն։
Պուտինը ընդգծել է, որ կողմերն արդեն ունեն համատեղ փորձ ԱԷԿ-ի շինարարության ոլորտում, և նոր կայանի կառուցման դեպքում ֆինանսավորման հարցերը լուծելի են ու խոչընդոտներ չեն առաջացնի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան