Թրամփը ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի․ Զելենսկի (տեսանյութ)
ՏեսանյութերՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ հավատում է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը վերջապես ցանկանում է Ուկրաինայի հաղթանակը: Այս մասին նա հայտարարել Է Axios պարբերականին տված հարցազրույցում։
«Ես կարծում եմ՝ Նախագահ Թրամփը հասկացել է, որ Պուտինն իրեն հաջողություն չի բերի», - ասել է նախագահը: Զելենսկու խոսքով՝ հասարակության աջակցությունը չափազանց կարևոր է ցանկացած առաջնորդի համար։
Նա հավելել է՝ «ամերիկյան հասարակությունը չի հարգում և չի վստահում Պուտինին, և հիմնականում նրանք չեն հավատում, որ նա ցանկանում է ավարտել այս պատերազմը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)