ՌԴ-ն ընդլայնել է Մեծ Բրիտանիայի նկատմամբ մուտքի արգելանքի ցուցակը
Ռուսաստան
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ ընդլայնել է մուտքի արգելանքի ցուցակը՝ ներառելով Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքական գործիչների և փորձագետների։ Հայտարարությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։
«Լոնդոնի շարունակվող հակամարտական կուրսին ի պատասխան՝ որոշում է կայացվել ռուսական «ստոպ-լիստում» ընդգրկել բրիտանական քաղաքական վերնախավի և փորձագիտական համայնքի լրացուցիչ ներկայացուցիչների», — ասված է հայտարարության մեջ։
Նոր ցուցակում ներառվել են Մեծ Բրիտանիայի ֆինանսների փոխնախարար Էմմա Էլիզաբեթ Ռեյնոլդսը, Բրիտանական պառլամենտի Համայնքների պալատի պատգամավոր Դևիդ Մայքլ Դուգանը, ինչպես նաև Միացյալ Թագավորության ֆինանսների նախարարության՝ ֆինանսական պատժամիջոցների կիրառման վարչության մի շարք ներկայացուցիչներ։
Նշենք, որ սեպտեմբերի 3-ին Լոնդոնը իր հերթին պատժամիջոցների ցուցակում ներառել էր ռուսական երիտասարդական կազմակերպությունները՝ «Движение первых» և «Волонтеры Победы»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան