Իրավապահները խուզարկում են Վոլոդյա Գրիգորյանի սպանության գործով ենթադրյալ կասկածյալի տունը (տեսանյութ)
ՏեսանյութերԼրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս պահին խուզարկում են Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ենթադրյալ կասկածյալ Նարեկ Օհանյանի տունը։
Օհանյանը նույնպես ներկա է, նրան ձեռնաշղթաներ հագցրած ուղեկցում են իրավապահները։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է:
«Մեդիահաբը» հայտնել էր, որ, իր տեղեկություններով, սպանություն կատարելու մեջ ենթադրյալ կասկածյալը նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է:
Տեսանյութը՝ 24Նյուզի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)