Զելենսկին մեղադրել է Հունգարիային Ուկրաինայի օդային տարածքը խախտելու մեջ
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Հունգարիային երկրի օդային տարածքը խախտելու մեջ։ Հայտարարությունը նա արել է իր Telegram-ալիքում։
«Ուկրաինայի զինվորականները ֆիքսել են մեր օդային տարածք ներթափանցած հետախուզական անօդաչուներ, և դրանք, հավանաբար, հունգարական են», — գրել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Բուդապեշտին ուղղված այս մեղադրանքն հնչել է Զելենսկու և Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ խորհրդակցության արդյունքներով։ Զելենսկին պնդել է, որ հունգարական ԱԹՍ-ները կարող էին հետախուզել սահմանամերձ շրջանների արդյունաբերական ներուժը և հանձնարարել է մանրամասն ստուգել բոլոր տվյալները՝ անհապաղ զեկուցելով յուրաքանչյուր դեպքի մասին։
Ավելի վաղ Զելենսկին ՆԱՏՕ-ի առաջնորդներին մեղադրել էր վախկոտության մեջ՝ պնդելով, որ դաշինքն անբավարար կերպով է արձագանքել ռուսական կործանիչների՝ Էստոնիայի օդային տարածք ենթադրյալ ներթափանցմանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան