Նա ընդմիշտ իր անունը գրեց Ռուսաստանի պատմության մեջ․ Լավրովը՝ Տիգրան Քեոսայանի մասին
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ցավակցություն է հայտնել ռեժիսոր Տիգրան Քեոսայանի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ նա ընդմիշտ փորագրել է իր անունը Ռուսաստանի պատմության մեջ և հարստացրել նրա մշակույթը։
«Տաղանդավոր կինոյի և թատրոնի ռեժիսոր, խարիզմատիկ դերասան և հեռուստահաղորդավար Տիգրան Էդմոնդովիչը ընդմիշտ փորագրել է իր անունը Ռուսաստանի պատմության մեջ և հարստացրել նրա մշակույթը։ Ես հատկապես կցանկանայի գնահատել նրա սկզբունքային քաղաքացիական դիրքորոշումը և միջազգային և արտաքին քաղաքականության օրակարգը համապարփակ լուսաբանելու ջանքերը», - ասվում է Լավրովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է RT հեռուստաալիքի Telegram ալիքում։
Հիշեցնենք, որ այսօր մահացել է հայտնել ռեժիսոր Տիգրան Քեոսայանը։
Նա երկար ժամանակ գտնվում էր կոմայի մեջ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից