Կրեմլը սպասում է ԱՄՆ-ի արձագանքին․ Պեսկով
Աշխարհ
Կրեմլը այս շաբաթ կսպասի ԱՄՆ-ի պատասխանին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման նոր պայմանագրի (START) վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք այս շաբաթ կսպասենք… Ակնհայտ է, որ Թրամփը վերջին մի քանի օրերին շատ զբաղված է եղել. Գլխավոր ասամբլեայի համար ժամանած հյուրեր, գործընկերներ, որոնց հետ նա բանակցություններ է վարում, և ներքին հարցեր: Ակնհայտ է, որ սրանք նրա համար դժվար օրեր են եղել», - նշել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ ՝ խոսելով Ռուսաստանի նախագահի «Նոր START» առաջարկին ԱՄՆ-ի արձագանքի մասին:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից